Apple Store առցանց խանութը փակվել է երեքշաբթի` iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսի նախօրեին: Խանութի պաշտոնական կայքում մի քանի լեզուներով հայտարարություն է տեղադրված, որի համաձայն` Apple Store-ը «զբաղված է թարմացմամբ»:
«Շուտով կվերադառնանք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հիշեցնում է Mashable-ը, առցանց խանութը միշտ փակվում է Apple-ի միջոցառումից մի քանի ժամ առաջ, որպեսզի համակարգի մեջ նոր արտադրանքի մասին տեղեկատվություն ավելացնի:












































