Մայիսի 28-ին հրազդանցիների և վանատուրցիների համար տոնական օր էր։ Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր և արդեն նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն Երևանից ուղևորվեց ծննդավայր, նրան ուղեկցում էին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունների առաջնորդներ ու ակտիվիստներ:
Վանատուրցիները կեսօրից հավաքվել՝ երգ ու պարով էին սպասում Սասուն Միքայելյանին։ Նրա ոտքերի առաջ մի քանի գառներ մորթվեցին։ Այնուհետև Վանատուրում կարճատև հանրահավաք տեղի ունեցավ, որի ընթացքում ելույթ ունեցան Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը։