Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.48%-ով՝ մինչև 49.38 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.35%-ով՝ մինչև 51.64 դոլար՝ մեկ բարելի դիմաց: