Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ապրիլի 24-ին Թրամփի ուղերձն ուղղված էր Թուրքիային. The Hill

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ուղղված էր Թուրքիային՝ գրում է The Hill պարբերականը:

«Թրամփի հայտարարությունը կարևոր ժեստ էր՝ ուղղված Թուրքիային, որը Միացյալ Նահանգների գործընկերն է ՆԱՏՕ-ում և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Չէ՞ որ Թուրքիայի կառավարությունը պայքարում է ընդդեմ այն բանի, որպեսզի 1915թ. Օսմանյան իշխանությունների գործողությունները կոչվեն ցեղասպանություն»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այս կերպ Թրամփը հարգել է զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակը, բայց հրաժարվել է «ցեղասպանություն» եզրույթից, ինչպես ԱՄՆ նախկին նախագահները:

«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում մեկուկես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»,- ասել էր Թրամփը:

The Hill-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահները, այդ թվում՝ Բարաք Օբաման, զերծ են մնացել «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ապա վերջինս կարծես թե փորձում է սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ՝ գրում է The Hill-ը և հիշեցնում, որ ամերիկացի նախագահը անցած շաբաթ զանգահարել և շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարը՝ եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում