Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Ինչու Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

The Huffington Post պարբերականի սյունակագիր Ա. Հ. Գուդմանը ծավալուն հոդված է հրապարակել, որում մեկնաբանում է, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նախագահ Թրամփը Սպիտակ տունը նվաճեց Վաշինգտոնում մշակույթը փոխելու և «Սկզբում Ամերիկան» քաղաքականությունն առաջ մղելու խոստման միջոցով: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ Միացյալ Նահանգներն անտեսում է պատմական փաստը՝ ենթարկվելով այլ ժողովուրդների քմահաճույքներին: Մինչ օրս Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Չնայած Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ևս դրժեց իր խոստումը:

Բարեբախտաբար, Թրամփի նախագահության օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հույս կա՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Կրոմվելի խոսքերը՝ «Թրամփը կարող է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նա անկանխատեսելի է»:

Այն, որ Միացյալ Նահանգները չի կարողանում առերեսվել պատմական ճշմարտության հետ, իր ազդեցությունն է ունենում Սիրիայում և այլ վայրերում մեր երկրի միջամտության վրա՝ գրում է հոդվածագիրը և հավելում, որ Թրամփը, լինելով ոչ ավանդական, շատ հնարավոր է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Չնայած ԱՄՆ նախկին նախագահներն իրենց ելույթներում հրաժարվել են «ցեղասպանություն» եզրութից, բայց Ռաֆայել Լեմկինը, առաջին անգամ օգտագործելով այդ տերմինը, նկատի է ունեցել հենց հայերի կոտորածը:

«Նրանք, ովքեր հայերի զանգվածային կոտորածները հրաժարվում են ընդունել որպես ցեղասպանություն, կարող են դիտել Լեմկինի տեսաձայնագրությունը, որտեղ նա պարզաբանում է, թե ինչու է ստեղծել «ցեղասպանություն» եզրույթը»,- գրում է հոդվածագիրը:

Huffington Post-ն անդրադառնում է նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամի գտածոյին, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ցեղասպանությունը՝ համադրելով պետության մասնակցությունն ապացուցող փաստաթղթերը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում հայտնաբերել է մի հեռագրի բնօրինակ, որն ապացուցում է Հայոց ցեղասպանությանը պետական մասնակցությունը:

«Նախագահ Թրամփը հնարավորություն և ներուժ ունի անելու այն, ինչ ամերիկյան ոչ մի վարչակազմ խիզախություն չի ունեցել անելու: Նախագահ Թրամփը պետք է անի այն, ինչ նախորդ նախագահն անելու խիզախություն չունեցավ, և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ դնելով՝ նկատի է ունեցել հայերի կոտորածը, և ժամանակն է, որպեսզի Ամերիկան ունենա նախագահ, որը պատմությունն առաջին տեղում կդասի, ոչ թե կխուսափի ճշմարտությունը հարգելու մեր պարտավորվածությունից»,- եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում