Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Էրդոգազ» օպերացիան. L’Espresso, Իտալիա

Այս միջազգային լրագրողական հետաքննությունը հնարավոր է դարձել՝ շնորհիվ օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության, ովքեր Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով ստիպված են գաղտնի պահել իրենց անունները՝ անձնական անվտանգության և անձեռնմխելիության նպատակով։ Ավելի քան կես տարի շարունակված՝ հազարավոր ակտերի ու ընկերությունների փաստաթղթերի ուսումնասիրմանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի Re:Common կազմակերպության հետազոտողների խումբը։

Էրդողանի ընտանիքի անդամներ և ձեռնարկատերեր, որոնք մտերիմ են Թուրքիայի նախագահին, ոսկե երիտասարդություն՝ կապված ադրբեջանցի բռնապետի հետ, էներգետիկայի թոփ մենեջերներ Պուտինի շրջապատից. Անդրադրիատիկ գազատարը, որը իտալացիներին ներկայացվում է որպես ռազմավարական ենթակառուցվածք ռուսական գազի կախվածությունից Եվրոպան ազատելու համար, կարող է մտնել պատմության մեջ որպես երեք ռեժիմների գազատար՝ գրում է L’Espresso-ն։

Պարբերականն ի հայտ է բերել մի քանի տասյակ ներքին կապեր (ընկերություններ՝ նույն կառավարիչներով կամ բաժնետերերով) ձեռնարկությունների շարքում, որոնք զբաղվում են վիթխարի խողովակաշարով, որը պետք է անցկացվի իտալական Ապուլիա տարածաշրջանով։

Անդրադրիատիկ գազատարն ադրբեջանական Շահ-Դենիզ 2 հանքից սկիզբ առնող և ողջ Թուրքիայով անցնող 4000 կմ երկարությամբ գազատարի վերջին մասն է՝ Հունաստանից Իտալիա։ Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել դրան 2013 թվականի հունիսին՝ որպես ԵՄ նախագիծ։

Գործող նավթատար Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որը հանդիսավոր կերպով բացվել է 2006 թվականին, դարձել է հաշվարկի կետ, որի շուրջ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) սկսել է իր շահերի ցանցը կառուցել Թուրքիայում։ Այսօր Ստամբուլում գրանցված են Ադրբեջանի պետական նավթային ընկերության խմբի առնվազն 25 ընկերություններ, որոնք գործում են էներգետիկ ոլորտում։ Դրանցից մի քանիսն անմիջականորեն հետաքրքրված են Անդրանատոլիական գազատարի (TANAP) կյանքի կոչմամբ։

Socar-ի խմբի հետ կապված թուրքական ընկերությունների բլոկում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կապված են Էրդողանի շրջապատի՝ մասնավորապես փեսաների հետ, որոնցից մեկը էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է։

Ամենաակնհայտ փաստը. ադրբեջանական և թուրքական բլոկը ձևավորել է ընկերություն, որը գործում է որպես կամուրջ նրանց միջև։ Այն կոչվում է Socar Gaz Ticareti և զբաղվում գազի բաշխմամբ։ Այն հայտնվել է 2012 թվականին՝ Ադրբեջանից Թուրքիա մեթան վաճառելու համար։ Այդ ընկերությունը, որպես Արիադնայի թել, տալիս է հնարավորություն հետազոտելու ադրբեջանական ռեժիմի և թուրքական իշխանության միջև անձնական կապերի և գործարար հարաբերությունների լաբիրինթոսը։ Պարբերականը ներկայացնում է այդ կապերի փաստաթղթային ապացույցներ։

Ադրբեջանում գազային բլոկը սերտորեն կապված է իշխող ռեժիմի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևը, որը իշխանության ղեկին է 2003 թվականից, զբաղեցրել է այդ պաշտոնը հորից՝ Հեյդար Ալիևից հետո, ով նախկին խորհրդային հանրապետությունը ղեկավարել է 1969 թվականից։ Այդպիսով՝ գազով ու նավթով հարուստ ոչ մեծ պետությունն արդեն կես դար գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում։ Ադրբեջանական ռեժիմը միջազգային կազմակերպությունների կողմից համարվում է աշխարհում առավել կոռումպացվածներից մեկը։ Պանամական փաստաթղթերից պարզ է դառնում, որ ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան իրավացի էր՝ անվանելով բռնապետ նախագահի ընտանիքի անդամներին օֆշորային հոլդինգների իրական սեփականատերեր։ Նա իր հոդվածներում պատմում էր, որ երեք ընտանիքներ՝ Ալիևները, Մամեդովներն ու Հեյդարովները, վերահսկում են երկրի ողջ ռեսուրսները։

Մեգանախագիծը, որը ստացել է Բառոզուի գլխավորությամբ Եվրահանձնաժողովի հավանությունը, և որի հայտարարված նպատակն է հանդիսանում ռուսական գազին այլընտրանք գտնելը, այժմ կարող է պարադոքսալ աշխարհաքաղաքական զարգացում ստանալ։

2016 թվականի դեկտեմբերին՝ Սիրիայում թուրքական և ռուսական կողմերի դիմակայության ավարտից հետո, «Գազպրոմը» Ստամբուլում ստորագրել է «Թուրքական հոսք» ստորջրյա նոր գազատարի շինարարության մասին համաձայնագիրը, որի ավարտը նախատեսվում է Իպսալա քաղաքում՝ Հունաստանի և Թուրքիայի սահմանին՝ Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարների հատման կետում։ Համաձայնագիրը ստորագրվել է թուրք նախարար Ալբայրաքի կողմից՝ աներոջ՝ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։ Վերջինս Թուրքիային խոստացել է զեղչ գազի համար։ Այժմ «Գազպրոմը» ծրագրում է միանալ Իտալիա ձգվող գազատարին։ Նման արդյունքը թվում է Պուտինի, Էրդողանի ու Ալիևի չար ծաղրանք՝ գազ բոլորի համար՝ շրջանցելով Մոսկվայի թշնամի և Եվրոպայի ընկերուհի Ուկրաինային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում