Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռուհանին մոտակա ժամանակներս կհանդիպեն: Իչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
Նա նշել է, որ մոտակա ժամանակներս նախատեսվում է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ:
Արտգործնախարարի տեղակալի խոսքերով՝ երկու երկրների արտգործնախարարները կարող են հանդիպել Բիշքեկում՝ Համագործակցության շանհայան կազմակերպության գագաթնաժողովին: