Ռուսաստանի կառավարության և եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները բանակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպես ձևավորել Մաքսային միության կազմում Հայաստանի ներառման գործընթացը: Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Սեպտեմբերի 25-ին կկայանա կառավարությունների ղեկավարների մակարդակով բարձրագույն տնտեսական խորհրդի հանդիպումը, որտեղ Մաքսային միությունում Հայաստանի ներառման վերաբերյալ մասնակից երկրների ներկայացուցիչների նախնական համաձայնության դեպքում կարող է զեկույց պատրաստվել երեք երկրների նախագահների համար: Դիրքորոշումների համաձայնեցման դեպքում հոկտեմբերին պետությունների ղեկավարների մակարդակով բարձրագույն տնտեսական խորհրդին կտրվեն եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան ցուցումները՝ Հայաստանի հետ կոնկրետ բանակցությունների անցնելու համար՝ ասել է Շուվալովը:
«Այժմ արդեն հասկանալի է, որ դա կլինի բարդ աշխատանք: Դա միացումն է Մաքսային միության մաքսային օրենսգրքին, միասնական սակագնին, մեր ֆիտոսանիտարական նորմերին և տեխնիկական կարգավորման վերաբերյալ պարտավորությունների ընդունմանը: Դա որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է Շուվալովը:
Ինչպես հայտնում են փորձագետները՝ հիմնական դրույթները կարելի կլինի համաձայնեցնել մինչև հաջորդ տարվա մայիս:










































