Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարամից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման ծրագիրը՝ նշվել է, որ այն նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախ ներկայացվել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, այնուհետ նաև Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վե րականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Պատասխանատուները նաև ընդգծել են, որ նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ և որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:

Ներկայացնելով նախագծերի կյանքի կոչման վերաբերյալ իր դիտարկումներն ու առանձնակի կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն կտա Էրեբունի-Երևանի հիմնադրման պատմությունը լիարժեք ներկայացնելու, թանգարանի պայմաններն առավել հարմարավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան  դարձնելու, ինչպես նաև թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը նպաստելու համար: Ըստ այդմ քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել պատասխանատուների առջև՝ ծրագիրը հնարավորին կարճ ժամկետներում նախագծային փուլից տեղափոխել գործնական փուլ և այն ավարտել սահմանված ժամկետներում:

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ նախագծերը նույնպես լայնորեն ներկայացնել հանրությանը:

«Ինչպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքները, այնպես էլ Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի ու Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առաջարկների իրագործումն անչափ կարևոր է Երևան քաղաքի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին», – նշել է քաղաքապետը:

«Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան կատալոգի շնորհանդեսը: Եռալեզու կատալոգ-ալբոմը պարունակում է տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր Բլուր, Երևանի բիայնական դամբարան, Նորատուս հնավայրերի պարբերական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերի նկարագրություններ: Նշվել է, որ կատալոգում ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի Ք.ա. I հազարամյակի մշակույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում