Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ:
Հանցախմբի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Դավիթ Գալստյանը դատարանի դահլիճում փորձել է իրեն վնասել, սակայն դեպքը կանխվել է: Նա սրիչով պատռել է փորն ու սկսել իրեն վնասել: Նրան են միացել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը:
Դատարան ժամանած շտապօգնությունը ցուցաբերել է առաջին բուժօգնությունը: Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգել է դատական նիստը:









































