Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ԵՄ-ը և ԵԺԿ անդամ կուսակցությունները պետք է օգնեն մեզ հաղթահարելու այս մարտահրավերը. Ս. Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ուկրաինայի «Դեմոկրատական դաշինք» և «Բատկևշչինա», Մոլդովայի «Լիբերալ-դեմոկրատական», Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» և Բելառուսի «Միացյալ քաղաքացիական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 2-5-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ և ԵԺԿ հաստատությունների ղեկավարության և պատասխանատուների հետ: Սեպտեմբերի 5-ին և 6-ին Սաֆարյանը որպես «Ժառանգության» պատվիրակ մասնակցել է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի աշխատանքներին:

Արևելյան գործընկերությանը վերաբերող օրակարգային հարցի շրջանակներում Վեհաժողովի ղեկավարության խնդրանքով Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանում իրավիճակը և «Ժառանգության» գնահատականները: Անդրադառնալով օրեր առաջ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի ստորագրած համատեղ հայտարարությանը՝ Սաֆարյանն անընդունելի է համարել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, որով մերժվում է մեր երկրի՝ այժմ կամ ապագայում ռազմավարական գործընկեր ընտրելու իրավունքը: «Տարակուսելի է, որ հայտարարության մեջ խոսվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, այն դեպքում, երբ Հայաստանը նման որոշում չի կայացրել: Հայտարարությամբ ՀՀ նախագահը Մոսկվայի առջև հանձնառություն է ստանձնում երկիրը մերձեցնել Եվրասիական միությանը: Մինչդեռ պետք է հիշեցնեմ, որ 2011թ. փետրվարին, երբ հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Ժառանգությունը», ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր»-ը այս նույն դահլիճում ստացան ԵԺԿ-ի դիտորդական անդամակցություն, վերջինիս հետ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանը Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիական միությանը մերձեցնելու կապակցութամբ: Դա է Հայաստանի որոշումը, և ես Հայաստանից մեր գործընկեր կուսակցությանը հիշեցնում եմ մեր ստանձնած այդ հանձնառության մասին: Անշուշտ, Հայաստանը անվտանգության կենսական խնդիրներով զգայություններ ու այլ առաջնայնություններ ունի, ինչը ենթադրում է ճկունություն Ռուսաստանի ու այլ երկրներ հետ հարաբերություններում, և Հայաստանին կարող է տրվել նման հնարավորություն: Սակայն, դա չի կարող նշանակել Հայաստանի անդամակցություն Եվրասիական մաքսային միությանը: Ստեղծված իրավիճակում, ինչպիսին էլ լինեն վարագույրից անդին Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման գործոնները, Երևանը կա’մ պետք է ետ կանգնի Հայաստանը Մաքսային միությանը միացնելու Մոսկվայում տված իր խոստումից և ստորագրությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ պետք է սահմաններ դնի Եվրասիական միության հետ իր մերձեցման գործում այնպես, որ դա որևէ կերպ չնշանակի անդամակցություն և չխոչընդոտի առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Այս դժվարին մարտահրավերի պայմաններում Հայաստանը և ԱլԳ անդամ երկրները առավել քան երբևէ մեր բոլորի աջակցության, զորակցության կարիքն ունեն: ԵՄ-ը և ԵԺԿ անդամ կուսակցությունները պետք է օգնեն մեզ միասին հաղթահարելու այս բարդագույն մարտահրավերը»,- հայտարարել է Սաֆարյանն իր հիմնական ելույթում:

ԵԺԿ քաղաքական վեհաժողովը միաձայն հրատապ բանաձև է ընդունել «Արևելյան գործընկերության երկրների հանդեպ ռուսական ճնշման վերաբերյալ», որում Եվրոպայի ամենամեծ կուսակցական ընտանիքը «դատապարտում է Հայաստանի կառավարության վրա Ռուսաստանի գործադրած ճնշումը և ափսոսանք է հայտնում Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ, որը վտանգում է ԵՄ ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները», ինչպես նաև` հատուկ «շեշտում է, որ Եվրասիական մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում