Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է միջոցառում կազմակերպել՝ նվիրված վրացի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Կարտվելիշվիլիի ծննդյանը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով ՊՆ հաղորդագրությունը, այս կապակցությամբ տեղի կունենա ավիաշոու՝ Սու-25 և Լ-39 ինքնաթիռների մասնակցությամբ:
Ավիաշոուի գլխավոր փորձը տեղի է ունեցել երեկ:
Ալեքսանդր Կարտվելիշվիլին ծնվել է 1896 թ.՝ Թբիլիսիում: ԱՄՆ-ի ավիացիոն պատմության մեջ նա ճանաչվել է ամենանշանավոր ավիակոնստրուկտորներից մեկը: Նա մահացել է 1974 թ.՝ Նյու Յորքում:








































