ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր` սեպտեմբերի 9-ին կմեկնարկի շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Մրցաշարը բաղկացած է վեց տուրից: Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը՝ 50 հազար, երրորդ տեղը՝ 30 հազար, չորրորդ տեղը՝ 20 հազար դոլար:
Նոյեմբերին Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Թուրքիայում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, որի շրջանակներում կմրցակցեն 10 հավաքականներ: Հայաստանը կփորձի պաշտպանել երկու տարի առաջ Չինաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:









































