Ավելի քան 100 հազար մարդ է այցելել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին՝ նվիրված սիրիական հակամարտության խաղաղ լուծմանը:
Պապն առաջարկել է անցկացնել պահքի և աղոթքի համաշխարհային օր՝ նվիրված Սիրիայում հակամարտության խաղաղ լուծմանը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայի դեմ ռազմական օպերացիա անցկացնելու մասին: Ֆրանցիսկոսի կոչին արձագանքել են ոչ միայն եկեղեցու շարքային հետևորդները, այլև այնպիսի կաթոլիկ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Վենեսուելան և Բոլիվիան:
«Այս երեկո ես Աստծուն խնդրում եմ, որ քրիստոնյաները, այլ հավատքի մեր քույրերն ու եղբայրները, ինչպես նաև յուրաքանչյուր բարի մարդ ուժով գոռա՝ բռնությունն ու պատերազմը երբեք չեն հանգեցնում խաղաղության: Պատերազմը միշտ նշանակում է խաղաղ ապրելու անկարողություն, դա պարտություն է մարդկության համար»,- ասել է Ֆրանցիսկոսը:








































