Այսօր սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բուրաստան գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են «ԳԱԶ 32213» մակնիշի 1221 Լ համարանիշի և «ԻԺ» մակնիշի 28 ԼՕ 388 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com