Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Քրիստոսին մահվան դատապարտեցին ժողովրդավարական ճանապարհով. Polonia Christiana, Լեհաստան

Պատմությունը սովորեցնում է, որ քրիստոնեությանն ու ժողովրդավարությանն անհնար է հաշտեցնել։ Այդ ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է և մանրամասն վերլուծվել՝ հարյուրամյակներ շարունակ տարածելով ստացված եզրակացությունները, սակայն «քրիստոնյա դեմոկրատների» անողոք բանակը համառորեն փորձում է համադրել այդ երկու երևույթները՝ չնկատելով, որ ստացվող հիբրիդը ծիծաղելի է, արհեստական և անպտուղ։ Այս մասին Polonia Christiana-ում գրում է Եժի Վոլյակը։

Բոլոր լուրջ սխալները և հերետիկոսական շեղումները Եկեղեցու ծոցում առաջացել են փորձերի արդյունքում՝ ժողովրդավարություն մտցնելու իր բնույթով հիերարխիական ինստիտուտում, որի համար հիմք է ծառայում Աստծո իշխանությունը, այլ ոչ թե միջանձնային պայմանագրերը։

Ճշմարտությունը տեղ չունի

Կարելի՞ է արդյոք հաշտեցնել ժողովրդավարությունն ու քրիստոնեական բարոյականությունը։ Ո՛չ, որովհետև ժողովրդավարությունում ճշմարտության համար տեղ չկա։ Այնտեղ գերակայում են ամենատարբեր, միմյանց հակասող կարծիքները, իսկ ճշմարտությունը մնում է նրանց ձեռքում, ովքեր ամենից շատ ձայներն են հավաքել։ Իսկ արժեքնե՞րը, բարոյականությու՞նը, խրատները։ Ժողովրդավարությունում դրանք կամ գոյություն չունեն, կամ նույնիսկ համարվում են արգելակող ուժ, որը պետք է հնարավորինս արագ չեզոքացվի։ Ժողովրդավարության էությունն ու հիմքը պայմանագիրն է մարդկանց միջև։ Եթե մենք օրինակ պայմանավորվենք, որ գարշելիություններին տրվելը նորմալ է, քանի որ այն մեզ ֆիզիկական հաճույք է պատճառում, ինչը մարդու համար հիմնարար արժեք է, քրիստոնեությունը ավտոմատ կերպով վերածվում է թիվ մեկ հանրային թշնամու կամ անձամբ ներառում այդ գարշելիությունները կարևորագույն բարի գործերի ցուցակում։

Ժողովրդավարության դասը

Չի կարելի թույլ տալ իդեալիստներին մեզ ստիպել մտածողությունից բացառել քաղաքական հարցերի հոգևոր հատկությունները, քանի որ (հատկապես ժողովրդավարության պարագայում) չկա կյանքի որևէ ոլորտ, որը չառնչվի քաղաքականությանը։

Ժողովրդավարության մասին մտորումների համար որևէ այլ օր այնքան համապատասխան չէ, որքան Ավագ ուրբաթը, որի ժամանակ ժողովրդավարական ընթացակարգը դարձավ Հիսուսի սպանության համար հիմք։ Ավագ ուրբաթը մեզ տալիս է ժողովրդավարության հիանալի դաս։ Նահանգում ձևավորվել էր զանգվածային հասարակական շարժում, որում իշխանությունները սպառալիք են տեսնել իրենց արտոնյալ դիրքի համար։ Նրանք վախենում էին նրա Առաջնորդից, քանի որ «ողջ ժողովուրդը զարմացել էր Նրա ուսմունքից»։ Ազդեցիկ լոբբիստների փակ հանդիպմանը ընդունվել է վտանգի վերացման որոշում։

Ժողովրդի ողորմությանը

Քրիստոսին ապօրնաբար ձերբակալեցին և դատեցին։ Ինչպիսի῀ ժողովրդավարական է դա, երբ ունեք մեծամասնություն։ Քրիստոսի աշակերտները չկարողացան որևէ բան անել նրա խաչելության դեմ, քանի որ փոքրամասնություն էին կազմում։ Այս համատեքստում կարելի է հիշել ժողովրդավարական գործիք հանդիսացող հասարակական կարծիքի հարցման մասին, այն մասին, թե որքան անարդյունավետորեն է այն ցույց տալիս Ավագ ուրբաթի համեմատությունը Երուսաղեմ Տիրոջ մուտքի օրվա հետ։ Ամբոխը, որը խանդավառությամբ նրա ոտքերի տակ էր նետում իր հագուստը, ծեծել և թքել է խաչը տանող մարդու վրա։ Ժողովրդի սերը շատ փոփոխական է…Մյուս կողմից, որտեղի՞ց մենք գիտենք, որ դա հենց նույն ամբոխն էր։ Ձերբակալությունն ու դատավարությունը եղել են գաղտնի, և Հիսուսին համակրող շատ մարդիկ չեն իմացել, թե ինչ է նրա հետ տեղի ունենում։ Իրադարձությունները զարացել են ուրբաթ, երբ հրեաները կենտրոնացած են եղել առաջիկա Շաբբաթի, իսկ այդ պահին նաև Պեսախ տոնին նախապատրաստվելու վրա։ Ըստ ամենայնի՝ այստեղ օգտագործվել է այլ ժողովրդավարական գործիք՝ ներկայացուցչությունը։ Ժողովուրդը, ինչպես հայտնի է, «ձկնկիթ է ուտում իր ներկայացուցիչների բերանով»։ Մենք գիտենք, որ հրեա ավագները ներգրավել են սուտ վկաների։ Հենց այդպես էլ կարող է տեղի ունեցած լինել այդ օրը։ Այդպես կարող է բացատրվել այն, թե ինչու է ամբոխն այդքան կույր եղել՝ գրում է հոդվածագիրը։

Դա դաս է, որը չի կորցնում իր ակտուալությունը ոչ միայն զուտ կրոնական իմասով, քանի որ կրոնական մտորումները մեր ժամանակներում պարտավոր են առաջ բերել մտքեր հասարակա-քաղաքական ոլորտի մասին։ Չէ՞ ոչ մենք ստեղծվել ենք որպես «քաղաքական կենդանիներ»՝ էակներ, որոնք իրենց սոցիալական էությամբ ձգտում են ընդհանուր բարօրության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում