Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ո՞ւմ է «հուպ տալու» «Արարատը»

Մեկնարկել է ֆուտբոլի Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև Մոսկվայի նորաստեղծ «Արարատը»: Մոսկովյան գոտու մրցաշարում առաջին իսկ խաղում «Արարատը» 1:0 հաշվով առավելության է հասել «Զելենոգրադի» նկատմամբ: Հաղթական գնդակը խփել է բաշկիր ֆուտբոլիստ Սուլեյման Աբդուլինը: Հայկական ակումբում հանդես են գալիս բացառապես Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստներ: Նրանց թվում, սակայն, կան նաև ազգությամբ հայեր՝ Արսեն Ակոպով, Սերգեյ Ավագիմյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Ալեքսանյան, Ալբերտ Մնացականյան, Ալեքսանդր Քերոբյան:

Նշենք, որ 27-ամյա պաշտպան Ավագիմյանը ժամանակին հանդես է եկել Երևանի «Արարատում», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես է եկել նաև Մոսկվայի «Արարատի» ավագ Արտակ Ալեքսանյանը: Նա խաղացել է «Փյունիկում», «Ուլիսում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև մի քանի անգամ հրավեր է ստացել մեր ազգային թիմից: Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը 31-ամյա Արկադի Իմրեկովն է:

Ռուսաստանում հայկական ֆուտբոլային ակումբի ստեղծումը երկրպագուների շրջանում ոչ միանշանակ արձագանք է ստացել: Մասնավորապես, շատերը այն կարծիքի են, որ Ռուսաստանում հայկական թիմ ունենալը պարզապես անմտություն է և ֆինանսական ռեսուրսների վատնում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր խաղում են ընդամենը վեց թիմեր, և երկրպագուների մի հատվածը վստահ է, որ շատ ավելի օգտակար և նպատակահարմար կլիներ մեր երկրում նոր թիմի ստեղծումը: Շատերի մոտ էլ դժգոհություն է առաջացրել այն, որ «Արարատում» ընդամենը մի քանի հայ ֆուտբոլիստներ են ընդգրկված:

Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում թիմերի քանակն ավելանար, սակայն Մոսկվայի «Արարատի» նախագիծը կարող է զգալիորեն նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այդ դիտարկմանը, թե ինչու են «Արարատում» խաղում հիմնականում այլազգի խաղացողներ, նշենք, որ այսօր ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում կա հայ ֆուտբոլիստների պակաս: Հայաստանի բարձրագույն խմբի շատ թիմերում այսօր տոն են տալիս լեգեոներները:

Մոսկվայի «Արարատը» դրսևորվելու դաշտ է Ռուսաստանում բնակվող հայ ֆուտբոլիստների համար: Ակումբի նպատակն է ժամանակի ընթացքում ձևավորել մարտունակ թիմ, որտեղ կխաղան հիմնականում հայ ֆուտբոլիստներ: Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանում: Կարելի է ասել, որ Ռուսաստանում հայկական թիմի առկայությունն ինչ-որ տեղ նաև անհրաժեշտություն էր:

Նշենք, որ «Արարատի» մարզաշապիկը խորհրդային ժամանակաշրջանի լեգենդար «Արարատի» գույներն ունի: Հիմնական գույներն են դեղին-սև, արտագնա մարզաշապիկը՝ կարմիր-կապույտ: Դարպասապահի մարզաշապիկը՝ սև: Մարզաշապիկների վրա պատկերված է Արարատ լեռը, որն օգտագործված է նաև ակումբի խորհրդանիշի վրա, իսկ թևքերին պատկերված են ռուսական զարդանախշեր: Ակումբը հիմնվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի կողմից:

Հաջորդ հանդիպումը «Արարատը» անցկացնելու է ապրիլի 19-ին՝ հյուրընկալվելով «Չերտանովո» թիմին: «Զելենոգրադի» հետ հանդիպմանը մարզադաշտում ներկա են գտնվել մի քանի հարյուր հայ երկրպագուներ և հնչեցրել ««Արարատ», հուպ տուր» հայտնի վանկարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում