Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության մետրոյի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում բախվել են «Պրադո» մակնիշի (անհայտ պետհամարանիշի) և «Մերսեդես» մակնիշի 11ՏՏ742 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: