Yahoo! ընկերությունը հրապարակել է ԱՄՆ կառավարության՝ օգտատերերի տվյալների վերաբերյալ հարցման վիճակագրությունը:
Ըստ զեկույցի՝ 2013-ի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում իշխանությունները 12.4 հազար հարցում են հղել, որոնցից 11.4 հազարը Yahoo!-ն բացահայտել է: Ընկերությունում նշել են, որ ընդհանուր թվից 7 հազար հարցումները վերաբերել են IP հասցեներին, ինչպես նաև վճարովի ռեկվիզիտներին:
Yahoo!-ում խոստովանել են, որ 4.5 հազար հարցում վերաբերել է օգտատերերի անձնական տեղեկատվությանը՝ ներառյալ ներբեռնված ֆայլերը և Flickr ծառայությունում տեղադրված լուսանկարները:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:











































