Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Արցախում աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով և կխթանվի տեղական արտադրանքը

Արցախում աշխատավարձերի 20 տոկոս միջինացված աճ է նախատեսվում: Այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետը 2014թ.-ի պետբյուջեի բաղադրիչները քննարկելու ժամանակ:

Ստեփանակերտում անցկացվել է 2014-16թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և կառավարություն ներկայացնելու հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է ծախսային ծրագրի մշակման սկզբունքը, տրամաբանությունը և չափորոշիչները:

Ամփոփ ծրագրերը գործադիրի հաստատմանը կներկայացվեն մինչև այս ամսվա կեսը, քանի որ դրանք պետք է ներառվեն 2014թ. պետական բյուջեում, որն էլ պետք է ներկայացվի խորհրդարան:

Ստեփանակերտում խորհրդակցություն է տեղի ունեցել նաև փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ, որի ընթացքում էլ քննարկվել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, շինարարության և սննդի ու թեթև արդյունաբերության տեղական արտադրության զարգացման ուղղությամբ նոր մեթոդների կիրառման հարցեր:

Փոխվարչապետն անդրադարձել է պետական գույքի արդյունավետ կառավարման փորձերին, թեթև արդյունաբերական և սննդի տեղական արտադրության զարգացման հեռանկարներին, ինչը կարող է լուեծ նաև` զբաղվածության հարցը: Ա. Աղաբեկյանն առաջնորդվել է «Կառավարում» ՓԲԸ գործունեությամբ, որի կազմում առկա է ձեռներեցներին վարձակալության հիմունքով տրամադրելու ենթակա 10 միավոր արտադրական խոշոր նշանակության պետական գույք` Ստեփանակերտում և Շուշիում: Փոխվարչապետը ներկաներին հանձնարարել է ԼՂՀ ՊԲ-ին տեղական գյուղմթերքների և թեթև արդյունաբերական արտադրանքի մատակարարման ոլորտներում կառավարության կողմից առաջարկվող նպաստավոր պայմանների և հարկային արտոնությունների մասին տեղեկացնել անհատ ձեռներեցներին` նոր ծրագրեր սկսելու գործում նրանց շահագրգռելու և ստացվող առաջարկությունները քննարկելու և հաշվի առնելու նպատակով:

Լիցենզավորման նոր պայմաններ կառաջարկվեն նաև տեղական ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ձեռներեցներին, մասնավորապես, բնապահպանական փորձաքննություն կկիրառվի միայն առավել խոշոր ծավալների ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

Փոխվարչապետը նշել է նաև, որ ձեռնարկվող քայլերն ուղղված են ամբողջ հանրապետության տարածքում բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում