Աստանայում դեկտեմբերի 1-2-ը ԵԱՀԿ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն երկարաձգվող հակամարտությունները` ներառյալ իրավիճակը Կովկասում, Մոսկվայում հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն, տեղեկացնում է РИА Новости-ն. «ԵԱՀԿ պետությունների ղեկավարները կքննարկեն անվտանգության, երկարաձգվող հակամարտությունները, մասնավորապես` Վրաստանում եւ այլ սուր խնդիրներ, որոնց առնչությամբ առկա են տարաձայնություններ»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա գագաթնաժողովին մասնակիցները կհաստատեն կազմակերպության հիմնարար` Հելսինկյան ակտի սկզբունքները: Մարկ Պերեն դը Բրիշամբոն շետել է, որ բանավեճի ընթացքում պետք է կարեւորվի ԶԼՄ-ների ազատության հարցը: Դեկտեմբերյան գագաթնաժողովին կողմերը քննարկելու են զենքի կրճատման, ինչպես նաեւ նոր սպառնալիքների վտանգները, որոնք գալիս են Աֆղանստանից եւ Միջին Ասիայից: