Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կազանում լինելու է հերթական հանդիպումը

Երևանի պետական համալսարանի քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների Դովիլում արված համատեղ հայտարարությունը դրական է գնահատում, քանզի ամբողջ տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է:

«Կոնֆլիկտների խաղաղ լուծմանն ուղղված նման ճնշումները, կոչերը և մղումները այսօր չափազանց հրատապ են, սակայն մյուս կողմից` ԼՂ կոնֆլիկտի նման կոնֆլիկտների լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն մասնակիցների, այլ նաև կոնֆլիկտում շահեր ունեցող բոլոր կողմերի ընդհանուր համաձայնությունը, ինչը ձեռք բերելը չափազանց դժվար է, հատկապես այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն անընդհատ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նրա գնահատմամբ՝ դովիլյան հայտարարությունը շատ կարևոր էր` հաշվի առնելով, թե ինչ մակարդակում է այն արվում, բայց ամեն դեպքում այն հայտարարություն է, և շատ հնարավոր է՝ կողմերից մեկը, մասնավորապես` Ադրբեջանը, իր ներքին հաշվարկներից ելնելով, չհամաձայնի նախագահների կողմից առաջարկվող քայլերին. «Բնական է, որ նման մոտեցումն արդեն փակուղի է տանում իրավիճակը»:

Հունիսին Կազանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումն, ըստ Հովհաննիսյանի, լինելու է հերթականը, քանզի առկա իրավիճակը չի փոխվել, բացի դովիլյան հայտարարությունից:

Հիշեցնենք, որ Դովիլում Մեծ ութնյակի (G-8) գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով կողմերին բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի և հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ ավարտին հասցնել հիմնական սկզբունքների մշակման վրա տարվող աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում