Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մայիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.22%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.52 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.30%-ով և կազմել 56.40 դոլար՝ մեկ բարելի դիմաց։