Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն

Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ. ՀՔԱՎԳ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ «2013 թ. հուլիս ամսից սկսած իշխանության տարբեր մարմինների կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի տարբեր գործողությունները ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների բռնարարքներով, ծեծերով, ապօրինի բերման ենթարկումներով, քրեական հետապնդումներով:

Քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների կողմից իրենց հավաքների ազատության, կարծիքի արտահայտման իրավունքի իրականացման ոչ մի գործողության նկատմամբ ՀՀ ոստիկանությունը չի դրսևորել օրինապահ վերաբերմունք, որն ուղղված կլիներ բողոքի ցույցերի անխափան, անվտանգ իրականացմանը:

Իշխանությունները ոստիկանությանը օգտագործել են իրենց կատարած ապօրինությունների և կայացրած որոշումների դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները ճնշելու նպատակով, որը հանդիսանում է ոստիկանական ուժերը որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների, բռնությունների, հետապնդումների գործիք օգտագործելու փաստ:

Ավելին, քաղաքացիական նախաձեռնությունների և ակտիվիստների նկատմամբ գործի դրվեցին այսպես կոչված «Հերերի պաշտպանության ահաբեկչական խմբավորումները», որոնք հանդես եկան որպես ակտիվիստների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցախմբեր, որոնց բացահայտման, նրանց գործողությունների կանխարգելման և կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունը արդյունավետ միջոցներ չկիրառեց:

ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:

Նման գործելակերպը օրենքից դուրս է դնում ՀՀ իշխանություններին, հանձին՝ ՀՀ ոստիկանության և զրկում իրենց օրենքի անունից հանդես գալու և քաղաքացիների հանդեպ օրինական պահանջներ ներկայացնելու ոչ միայն բարոյական, այլև փաստացի իրավունքից: Դատապարտելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների նման գործելակերպը, բնութագրելով այն իր բնույթով ահաբեկչական՝ սեփական քաղաքացիների նկատմամբ, պահանջում ենք՝

1.ՀՀ ոստիկանությունից

Անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցված ապօրինի քրեական գործերը և հետապնդումները

Հանրությանը հաշվետվություն ներկայացնել քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարած հրոսակախմբերի բացահայտման ուղղությամբ ոստիկանության կողմից իբր գործադրված միջոցների և նրանց արդյունավետությունը ապացուցող հիմնավորումների մասին:

2.ՀՀ Գլխավոր դատախազից

անհապաղ քննության առարկա դարձնել զանգվածային լրատվական միջոցներով արձանագրված քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների կանխարգելման, դրանց կատարողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառված միջոցների, գործադրված ջանքերի, օրենքով սահմանված լիազորությունների արդյունավետությունը

հարուցել քրեական գործեր՝ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական անգործության հիմքով, այն բոլոր դեպքերում, երբ ահաբեկչական խմբավորումների գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների,

քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների, բռնությունների դեպքերով հարուցելու քրեական գործեր:

3.ՀՀ Ազգային Ժողովին.

անհապաղ և արտահերթ քննության առարկա դարձնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ահաբեկչական խմբավորումների կողմից բռնությունների և դրանց կանխարգելման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների գործադրած ջանքերի արդյունավետության հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում