Ճապոնական Honda ավտոարտադրողը մշակել է տեխնոլոգիա, որը վարորդին և անցորդին կնախազգուշացնի բախման ռիսկի մասին: Փողոցներում անցորդների անվտանգության խնդրով մտահոգված են մյուս ավտոմեքենաշինական կոնցեռնները ևս:
Honda-ի մշակած տեխնոլոգիան կարող է մեծացնել անվտանգությունն ավտոճանապարհներին: Հիմքում ընկած է տրանսպորտային միջոցների միջև տեղեկատվության փոխանակման նոր մեխանիզմը՝ DSRC:
Մեքենայի կողմից նկատվելու համար անցորդը պետք է իր սմարթֆոնում ունենա DSRC-ընդունիչ: Բախման հնարավորության դեպքում սմարթֆոնը կարձագանքի ձայնային և գրաֆիկական ազդանշանով: Ռիսկի մասին կտեղեկանա նաև վարորդը՝ փոխանցում է CNews-ը:













































