ԱՄՆ-ի Բաց առաջնության չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության է հասել ռուսաստանցի Միխայիլ Յուժնիի նկատմամբ։ Ջոկովիչին չորս սեթ պահանջվել`կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար: Մրցակցությունն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:0 հաշվով:
Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը 3 սեթում պարտվել է շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային՝ 4:6, 3:6, 2:6 հաշվով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել իսպանացի Ռաֆայել Նադալը։ Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կխաղա Վավրինկայի դեմ, իսկ Նադալը՝ Գասկեի։







































