Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Ե՞րբ կարող ենք հայտարարել, որ երկրում նոր իրավիճակ է առաջացել

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից այսօր փորձեցինք հետաքրքրվել, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը երկրում նոր իրավիճակ կփոխի՞, թե՞ ոչ: Ինչին ի պատասխան նա արձագանքեց, որ ոչ բոլոր մարդիկ են ներկա դրությամբ ազատ արձակված:

«Մասնավորապես՝ ես մեկ ամիս առաջ մի դպրոցում էի, ուր սովորում էր Սարգիս Հացպանյանի դուստրը: Գիտեմ, թե նա ինչ սպասումներով էր, բայց Սարգիս Հացպանյանն ազատված չէ: Այնպես որ, այն ազատարձակումը, որը կատարվել է, դեռ ազատարձակում չէ, անգամ այնպիսի սահմանափակ եվրոպական արժեքների շրջանակում, որը մենք արտասանում ենք: Անգամ այս շրջանակում այդ մարդկանց պետք է ազատ արձակեին: Պետք է ներողություն խնդրեին նրանցից, որովհետև նրանք կալանավորվել էին անօրեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ նրա խոսքերով, պետք է հետաքննություն կատարվեր, թե ինչը ինչպես է եղել:

«Հետաքննության մասով մի հատուկ պահ կա, որ կուզենայի նշել: Բանն այն է, որ վերջերս քննող խումբը շարունակում է արտահայտություններ հնչեցնել, որ ինչ-որ մարդկանց սպանելը եղել է զանգվածային անկարգությունների շրջանակում: Այսինքն՝ դա նշանակում է, որ զանգվածային անկարգությունը, որ մտցվել է որպես վարկած, դեռ պահպանվում է անգամ այդ քննչական խմբի կողմից: Իսկ եղել է շատ կարևոր հայտարարություն, չնայած մինչ այդ էլ բոլորիս պարզ էին եղածի երևույթները: Այդ հայտարարությունը եղել է համենայնդեպս այն ժամանակվա նոմինալ ղեկավարի կողմից, սակայն Մյասնիկյանի արձանի մոտ միտինգավորներն ինչ անում էին, նրանք անում էին օրենքի շրջանակում և ոստիկանները կարգ ու կանոնը ևս պահպանում էին օրենքի շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է սպանություններին, արյանը, «զանգվածային անկարգություններին»՝ դրանք եղել են շատ ավելի հեռու: Այսինքն՝ հաստատվել է այն վարկածը, որ ինչ-որ ուժեր անց են կացրել քայքայիչ օպերացիաներ ժողովրդի և երկրի դեմ:

Այս հետաքննությունը պետք է անցկացվի, և երևի թե՝ ոչ այս քննչական խմբի կողմից, որովհետև նա առնվազն կատարել է այդ գործի ոչ կոմպետենտ ուսումնասիրություն, իսկ առավելագույնը՝ նա պարզապես եղել է այդ քայքայիչ գործողությունը իրականացնող ուժերի ազդեցության տակ: Եթե նույն տրամաբանությամբ այդ նույն խումբը շարունակի այս ուսումնասիրությունը, դա անընդունելի կլինի:

Իսկ քաղբանտարկյալներն, անկասկած, այս երկրի նվիրյալներն են, որովհետև այն, ինչ կատարվել է այն ժամանակ՝ դա եղել է մեր երկրի, մեր ժողովրդի ապստամբությունն ընդդեմ մեր երկրի դեմ իրականացվող քայքայիչ գործընթացի: Այդ տեսակետից Մարտի 1-ի էջը կարող ենք փակված համարել, երբ անկողմնակալ հետաքննություն կանցկացվի, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն, կապամոնտաժվեն և կպատժվեն: Դրանից հետո մենք կհայտարարենք, որ երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ քաղբանտարկյալներն էլ ազատ են արձակվել»,- ընդգծեց Աշոտ Մանուչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում