Եվրոպական կենտրոնական բանկը բարելավել է 2013 թ. տնտեսական զարգացման կանխատեսումները։ Այս մասին այսօր կայացած նիստի ավարտից հետո տված մամլո ասուլիսում տեղեկացրել է կարգավորման ղեկավար Մարիո Դրագին: Այժմ կանխատեսվում է տնտեսության 0,4% անկում՝ հունիսին կանխատեսված 0,6%-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ հաջորդ տարվա համար մինչև 1 % նվազեցվել են աճի կանխատեսումները՝ չնայած նախկինում այս ցուցանիշը գտնվում էր 1,1 % մակարդակի վրա: 2013-2014 թթ. համար արժեզրկումը համապատասխանաբար 1,5 և 1,3 % կկազմի:
Դրագին չի բացառել նաև օգնության ներկա ծրագրի ավարտից հետո Հունաստանին լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրման հնարավորությունը: «Սակայն այդ դեպքում այն կուղեկցվի այդ պետության նկատմամբ լրացուցիչ պահանջներով»,- նշել է ԵԿԲ-ի նախագահը:










































