Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կազանում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, բայց դա վերջնական փաստաթուղթ չի լինի


«Առաջին լրատվական» զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը


– Վրաստանի ընդդիմության հանրահավաքները, որոնք արդեն իսկ անհանգստություններ են առաջացրել երկրում, մի քանի օր է, ինչ շարունակվում են: Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը, ըստ Ձեզ` ինչո՞վ է այն պայմանավորված:


– Այս գործընթացները դեռևս չեն հանգեցրել որևէ քաղաքական հետևանքի: Ամեն դեպքում իրավիճակը բավականին ծանր է եղել, ցուցարարները շրջափակել էին խորհրդարանի շենքի հարակից ճանապարհը, մեքենան վրաերթի է ենթարկել երկու մարդու, նրանք զոհվել են, ծեծկռտուք է եղել` ընդհանուր առմամբ մթնոլորտը չափազանց լարված է: Բայց, մյուս կողմից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ լրագրողների, փորձագետների գնահատմամբ, ցուցարարները զինված են եղել մահակներով, ավելին` պետք է նշեմ, որ նրանք փոքրաթիվ են, և հասկանալի է, որ նրանց առաջնորդող քաղաքական ուժը հինգ տոկոսից էլ պակաս հասարակական աջակցություն ունի: Ակնհայտ է, որ ընդդիմության ղեկավարները սադրանքների են գնացել:


– Իսկ որքանո՞վ են այդ գործողությունները թելադրված արտաքին ուժերի կողմից: Մասնավորապես` շատ է խոսվում այն մասին, որ վրացական ընդդիմությանն աջակցում է Ռուսաստանը:


– Ես որևէ ապացույց չունեմ, բայց կա մեկ փաստ, որն ակնհայտ է` Ռուսաստանը միշտ բաց խոսել է Վրաստանում ռեժիմի փոփոխության մասին և 2008թ.-ից հույս է կապում տիկին Բուրջանաձեի հետ: Իսկ նման ուժի հետ հույս կապելը նշանակում է երկրում անկայուն մթնոլորտ ստեղծել, իսկ անկայուն մթնոլորտը նպաստավոր է ազդեցության ոլորտը մեծացնելու և իշխանության ղեկին յուրայինին նշանակելու համար:


– Պարոն Շիթս, Վրաստանում կատարվող դեպքերը արդյո՞ք կարժանանան միջազգային հանրության քննադատությանը, և հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում Վրաստանի միջազգային հեղինակությունն ընկնի:


– Անգամ եթե իրական վիճակն այլ է, սակայն երբ ցույցերի կադրերը ցուցադրվում են ամբողջ աշխարհում, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի վարկանիշի վրա: Մյուս կողմից` հաշվի առնելով արյունալի կոնֆլիկտները, որ այսօր առկա են աշխարհում, ինչպես օրինակ` Լիբիայի, Սիրիայի, Բահրեյնի դեպքերը, դժվար թե վրացական դեպքերը մեծ արձագանք գտնեն աշխարհի կողմից: Այդուամենայնիվ, եթե լինեն էքսցեսներ և մարդիկ անհիմն ճնշումների ենթարկվեն, ապա այդ ամենը մանրամասնորեն կքննարկվի և կստանա արժանի գնահատական:


– Հարավային Կովկասում այժմ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` Վրաստանում բախումներ ընդդիմության և իշխանության միջև, Հայաստանում` երկխոսություն այդ երկու բևեռների միջև, ինչպես նաև համաներման հայտարարում, որի շնորհիվ ազատ արձակվեցին 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված մարդիկ: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը:


– Ես այստեղ որևէ նմանություն չեմ տեսնում: Վրաստանում ցուցարարների թիվը մի քանի հարյուրից չի անցնում, և իրավիճակը այն չէ, ինչ եղել է Հայաստանում: Ավելին` վրացի ցուցարարները զինված են եղել, իսկ Հայաստանի հանրահավաքների պարագայում ես նման բան չեմ հիշում: Իսկ համաներումն ամեն դեպքում լավ քայլ է և թեթևացնում է ներքաղաքական լարվածությունը:


– Դովիլում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ կողմերը պետք է իրենց ժողովրդին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի, ինչպես նաև նրանք ընդգծել են, որ հունիսին կայանալիք Հայաստանի-Ադրբեջանի-Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ պետք է ավարտին հասցնել հիմնական սկզբունքների մշակման վրա տարվող աշխատանքները: Պարոն Շիթս, Ձեր գնահատմամբ, իրապես կարելի՞ է հունիսին Կազանում կայանալիք հանդիպումից էական փոփոխություն և առաջընթաց ակնկալել:


– Իրապես մենք որևէ ակնհայտ փոփոխություն չենք տեսնում կարգավորման գործընթացում: Ճիշտ է, ասվում է, թե Սոչիի հանդիպումը շատ արդյունավետ է անցել, բայց մենք մանրամասներ չգիտենք այդ հանդիպումից, երկու կողմից շարունակվում են միմյանց հասցեին արվող հայտարարությունները: Այնպես որ, քանի դեռ չկա հստակ տեղեկատվություն, ապա պետք է սպասենք և տեսնենք զարգացումները: Ես անձամբ չեմ տեսնում ինչ-որ էական հանգամանք, որի շնորհիվ հնարավոր կլիներ արմատական փոփոխություններ սպասել: Ավելին` դիվանագիտական աղբյուրները, որոնց հետ մենք առնչվում ենք, չեն խոսում առաջընթացի մասին: Միշտ էլ հույս կա, որ առաջընթաց կգրանցվի, և հուսով ենք` Կազանում կողմերը ելք կգտնեն, որպեսզի գործընթացն առաջ գնա:


– Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք համանախագահող երկրների համատեղ հայտարարությունը:


– Կարծում եմ` սա բավականին սպասված դիվանագիտական քայլ էր, ցույց տալու կողմերին, որ խնդիրը եռանախագահների կողմից լրջորեն է ընկալվում, և նրանք այս հարցում միասնական դիրքորոշում ունեն: Ինչպես նաև մեծացվում է ճնշումը, որպեսզի կողմերը գան փոխզիջման:


– Կան կարծիքներ, թե հենց Կազանի հանդիպման ժամանակ քննարկվելու է Մամեդյարովի մատնանշած երկու շրջանների վերադարձի հարցը: Այս սցենարը որքանո՞վ եք հավանական համարում:


– Իհարկե, կան դիվանագիտական խոսակցություններ, որ Կազանում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, բայց անգամ եթե ստորագրվի, իմ կարծիքով, դա վերջնական փաստաթուղթ չի լինի հիմնարար սկզբունքների շուրջ, այլ նախնական ինչ-որ համաձայնություն, որը թույլ կտա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարներին չկորցնել սեփական դեմքը և միևնույն ժամանակ հնարավորություն կտա միջնորդներին խոսել, թե իրենք առաջընթաց են արձանագրել: Ինչ վերաբերում է տարածքների հանձնմանը, ապա Սերժ Սարգսյանին դժվար կլինի դա անել, քանզի ներքին աջակցությունն այդ հարցում նվազ է, դա հնարավոր կլինի անել միմիայն ինչ-ինչ քաղաքական զարգացումների հետևանքով:


– Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած «Նոր պատասխան փոփոխվող հարևանությանը» փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ընդլայնելու իր ներգրավվածությունը այն ձևաչափերում, ուր դեռ ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում: Պարոն Շիթս, ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-ի այս նախաձեռնությունը և ինչո՞վ է այն պայմանավորված:


– Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ավելի մեծ կլինի Եվրամիության կշիռը, երբ այն ներկայանա 27 պետության անունից, քան թե մեկ: Եվ երկրորդ` միջազգային շատ կազմակերպություններ, ինչպես նաև մեր կազմակերպությունը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, և մեր զեկույցում մասնավորապես նշվում է, որ հակամարտությունը բավականին լարված է, և եթե որևէ էական քայլեր չձեռնարկվեն, ապա կարող է վերստին պատերազմական իրավիճակ ստեղծվել: Թերևս թե՛ Բրյուսելը, թե՛ միջազգային մյուս կառույցները հասկացել են, որ եթե պատերազմ սկսվի, ապա դա չի լինի պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ այն իր մեջ կներքաշի Ռուսաստանին, Թուրքիային, որոշ առումով նաև Իրանին: Իսկ ռազմական այն տեխնիկան, որը կօգտագործվի, ավելի լուրջ կլինի, քան տարիներ առաջ, կլինի ավելի լուրջ պատերազմ` իր անցանկալի շատ ու շատ հետևանքներով: Կարծում եմ` այս ահազանգը հասել է ԵՄ-ին, և այն սկսել է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այս խնդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում