Կատալոնական «Բարսելոնա»-ն ուսումնասիրում է «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Հիշեցնենք` դարպասապահի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին:
Կատալոնական ակումբն արդեն բանակցել է բելգիացի դարպասապահի գործակալի հետ և դրական պատասխան է ստացել:
«Արիստոկրատներ»-ը նույնպես ցանկանում են երկարաձգել ֆուտբոլիստի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը, սակայն Կուրտուան չի պատրաստվում նստել բանակցությունների սեղանի շուրջ` «Բարսելոնա»-ի կողմից հետաքրքրության պատճառով:








































