Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվել է Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունների նախընտրական քարոզարշավը: ԿԸՀ քարտուղար Նատիգ Մամեդովը հաղորդել է, որ համաձայն օրենսդրության` քարոզարշավի անցկացումը պետք է դադարի ընտրությունների օրից 24 ժամ առաջ, այսինքն` նոյեմբերի 6-ին ժամը 08:00-ին: Դա վերաբերում է ինչպես գրանցված թեկնածուներին, այնպես էլ քաղաքական կուսակցությունների թեկնածուներին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 7-ին: