Իրանը երկրի զինված ուժերի և իսլամական հեղափոխության պահակազորի հակաօդային պաշտպանության ուժերի լայնածավալ զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է «Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար և ՀՕՊ զորքերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Իրանի ՀՕՊ զորքերի հրամանատարը մասնավորապես նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին:
Նրա խոսքերով՝ զորավարժությունները կանցկացվեն լեռնային գոտիներում և դժվարանցանելի տեղանքում, ցուրտ եղանակին:
Էսմայիլին նշել է, որ Իրանը զորավարժությունների ընթացքում կկիրառի գերժամանակակից անօդաչու թռչող սարքեր:
Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ զորավարժություններին 12 հազար մարդ կմասնակցի: Զորավարժությունների նպատակն է նոր, պոտենցիալ սպառնալիքների հայտնաբերումն ու կանխարգելումը:










































