Forbes ամսագրի տեղեկությունների համաձայն` Ֆերնանդո Ալոնսոն ամենաբարձր վարձատրությամբ ավտոարշավորդն է աշխարհում: Հիշեցնենք` Ալոնսոն ներկայացնում է «Ֆերարի»-ն: Տեղեկությունների համաձայն` իսպանացին տարեկան 30 մլն ԱՄՆ դոլար է վաստակում, որից 2 մլն-ը ստանում է իր հովանավորներից:
Երկրորդ տեղում է «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ով տարեկան 27.5 մլն է վաստակում: Այնուհետև` NASCAR Sprinp Cup-ի ավտոարշավորդ Դեյլ Էնհարդտ (26 մլն), Ջիմի Ջոնսոն (24մլն):
MotoGP-ի վետերան Վալենտինո Ռոսին տարեկան 22 մլն դոլարէ վաստակում, NASCAR-ի ևս մեկ աստղ` Դանիկ Պատրիկը` 18.5 մլն: Թվարկած ավտոարշավորդներին հետևում է «Ռեդ Բուլ»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: Նրա տարեկան եկամուտը 18 մլն դոլար է կազմում: