Իրաքի նավթի նախարար Ջաբբար ալ-Լաիբին հայտարարել է, որ երկիրը մինչև 2017 թ. վերջ նավթի օրական արդյունահանումը կավելացնի մինչև 5 մլն բարել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ներկայումս Իրաքում նավթի օրական արդյունահանումը կազմում է 4,4 մլն բարել: Նախարարի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացումն անհրաժեշտ է տնտեսական ցուցանիշերի լավացման նպատակով լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար:
Իրաքը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունում նավթի երկրորդ արտադրողն է Սաուդյան Արաբիայից հետո:











































