Մալթայում, ինչպես նաև Վատիկանում ու Ֆիլիպիններում արգելված է ամուսնալուծվել:
Մալթացիներն այժմ հանրաքվե են անցկացնելու` որոշելու համար, թե այդ երկրների քաղաքացիները իրավունք կստանա՞ն ամուսնալուծվելու:
Մալթայում կարող են ամուսնալուծվել միայն մեկ դեպքում, եթե Մալթայի քաղաքացին այլ երկիր է տեղափոխվում կամ ամուսիններից մեկը Մալթայի քաղաքացի չէ և դիմում է ամուսնալուծվելու իր երկրում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կաթոլիկ եկեղեցին և իշխող ազգայնական կուսակցությունը դեմ են այս փոփոխությանը, կողմնակիցների թվում է լեյբորիստական կուսակցությունը: Այս նախագծով նախատեսվում է, որ զույգերը կարող են ամուսնալուծվել այն բանից հետո, երբ նրանք արդեն չորս տարի առանձին են ապրում կամ ամուսիններն ու նրանց ընտանիքի անդամները ֆինանսապես ապահովված են:










































