Մոսկվայում տեղի ունեցած խառը մենամարտերի Fight nights Global 62 մրցաշարում փայլուն ելույթով տպավորել է հայազգի մարզիկ, Ռուսաստանը ներկայացնող Հրաչիկ Ենգիբարյանը: Ռումինացի Փոլ Մարինի հետ մենամարտում նա հրաշալի տեխնիկա է ցուցադրել, իսկ 2-րդ ռաունդում գետնին տապալելով մրցակցին ժամանակից շուտ հաղթանակի է հասել: