Բիտքոինը Ճապոնիայում դարձել է պաշտոնական վճարային միջոց։ Այս մասին փոխանցում է Coindesk-ը։
Նշվում է, որ այդ որոշումը դեռևս հստակություն չի մտցնում որոշ ֆինանսական հարցերում, օրինակ՝ կապված հարկերի և հաշվապահական հաշվետվությունների հետ։ Այդ հարցերի պարզաբանման համար իշխանություններից մոտ կես տարի կպահանջվի։ Ֆինանսական հաշվառման չափորոշիչների խորհուրդն արդեն սկսել է համապատասխան բանակցությունները։