Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 18-ին մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ մասնակցելու Կասպյան երկրների երրորդ գագաթնաժողովին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ Կասպյան երկրների երրորդ գագաթնաժողովին, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներից բացի, մասնակցելու են Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:
Հիշեցնենք, որ վաղը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Սերժ Սարգսյանը: