The Guardian-ը ներկայացրել է Սկարլետ Յոհանսոնի մասնակցությամբ ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի նոր՝ «Մաշկի տակ» (Under the Skin) ֆիլմի թրեյլերը:
Ֆիլմը հիմնված է Միշել Ֆեյբերի համանուն գրքի վրա: Գիտաֆանտաստիկ ֆիլմում Յոհանսոնը հանդես է գալիս այլմոլորակայինի դերով, ում Երկիր են ուղարկել մարդկանց որսալու համար: Նա իր սեքսուալությամբ գայթակղում է մարդկանց, նրանց ուղարկում իր հարազատ մոլորակ:
Յոհանսոնը բրիտանացի ռեժիսորի հետ երեքշաբթի ֆիլմը ներկայացրել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնին, որտեղ այն մասնակցում է հիմնական մրցութային ծրագրին: Կինոփառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը:









































