Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սասուն Միքայելյան. «Ինչ դժվարություն էլ լինի` ես շարունակելու եմ պայքարել» (տեսանյութ)

«Ես ներկա դրությամբ շարունակելու եմ պայքարել՝ համաներումը ոչ մի նշանակություն չունի:

Նման հայտարարությամբ հանդես եկավ Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր և արդեն նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը` դուրս գալով Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: Նրան դիմավորելու էին եկել նրա երկու որդիները, հարազատները, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներն ու երեք տարի շարունակ անդադար պայքարի մեջ մտած ՀՀ ազատ քաղաքացիները: Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից Կոնգրեսի առաջնորդներն ու ակտիվիստները նրան ձեռքերի վրա պահած դուրս բերեցին:

Սասուն Միքայելյանը պատրաստակամորեն պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հետևյալ հարցերին

– Իշխանության կողմից տեսակետ է հնչում, թե պետությունը համաներմամբ իր գթասրտությունն է հայտնում սխալված մարդկանց նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ես գիտակից տարիքից, հատկապես 88թ.-ից հետո երբեք չեմ սխալվել: Եղել եմ իմ ազգի զինվորը: Ավելին` իմ կրած այս երեք տարի 3 ամիս կալանքը էլի իմ ազգի ազատության համար է եղել: Սակայն ինչ նեղություն, դժվարություն էլ լինի, ես շարունակելու եմ պայքարել:

– Իսկ ինչո՞ւ 2009թ.-ի համաներմամբ Ձեզ ազատ չարձակեցին, այլ հիմա են ազատում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հանգամանքը:

– Դա հարցրեք իշխանություններից:

– Ձեր կարծիքով, ինչ-որ խնդիր լուծե՞ց այս ընթացքում իշխանությունը:

– Խնդիրը լուծեց նրանով, որ ես մնացի այստեղ: Չգիտեմ: Չեմ ցանկանում քաղաքականացնել, թող իրենք իրենց մեղքը գնահատեն: Ես ոչ մի մեղք չեմ գործել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իշխանության արած քայլին` ես ճիշտ չեմ գնահատում: Հատկապես իմ հանդեպ: Ես ամբողջ կյանքս ծառայել եմ իմ ազգին, իմ ժողովրդին: Երկար տարիներ ընտրված պատգամավոր, քաղաքապետ եմ եղել: Նման քայլ գիտակցաբար իմ հանդեպ պետք է չանեին:

– Ի՞նչ քաղաքական ծրագրեր ունեք ազատվելուց հետո:

– Ինչ կոնգրեսն է որդեգրել, շարունակելու եմ իրենց հետ իրականացնել: Հիվանդությանս համար էլ չեմ գնա Հայաստանից: Ես փախնող չեմ որոշ մարդկանց պես: Ես մնալու եմ և պայքարելու եմ: Թեկուզ հարթակում մեռնեմ, սիրտս այնտեղ կանգնի` ես իմ ժողովրդի հետ եմ լինելու:

– Այս ամբողջ զրկանքներից հետո, ինչպե՞ս եք վերաբերվում իշխանության և ՀԱԿ-ի միջև հնարավոր համագործակցությանը, երկխոսությանը:

– Ինչ-որ տեղ Հայաստանում նման երևույթ առաջին անգամ է ձևավորվել` կառուցողական ընդդիմության և իշխանության միջև հրապարակային երկխոսություն է սկսվել: Եթե օձի, արջի պատմություն չլինի, եթե իրոք մաքուր երկխոսություն է` ես ընդունում եմ, որովհետև այսօրվա մեր ներքաղաքական իրավիճակը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական վիճակը, ընդհանուր մեր երկրի վիճակը, Ղարաբաղի հարցը ճակատագրական են: Իսկ եթե պատմությունը ուսումնասիրենք, կտեսնենք, որ ճակատագրական, վճռական պահին մենք միշտ մասնատվել ենք և չենք կարողացել մեր սկիզբը վերջի հետ կապել: Եթե Կոնգրեսը գտնի, որ իրոք ճիշտ նորմալ երկխոսության է գնում, ես Կոնգրեսի հետ պատրաստ եմ ընդառաջել ու գնալ երկխոսության:

– Ի՞նչ է, կասկածնե՞ր ունեք, որ մաքուր չէ:

– Ես մաքուր տղա եմ և երբեք կասկած չեմ ունենում: Ես միշտ գնում եմ այնտեղ, որտեղ համարում եմ ճիշտ:

– Գաղտնիք չէ, որ Դուք քաղաքական գործընթացներից զատ, Սերժ Սարգսյանի հետ անձնապես մտերիմ հարաբերություններ ունեք: Ձեր անձնական հարաբերություններում սև բծեր կա՞ն, թե՞ դրանք կվերականգնվեն:

– Իմ և Սերժ Սարգսյանի միջև երբեք սև բծեր չեն եղել և չեն էլ կարող լինել, որովհետև ես և Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ: Եկեք այս ամենը երկու հարթության վրա դնենք: Ես և Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ, պատերազմի դաշտում ունեցել ենք մեկ թշնամի և պայքարել ենք թշնամու դեմ: Մարտական ընկերները երբեք չեն բաժանվում: Իսկ եթե գանք քաղաքական դաշտ, ապա քաղաքական հարաբերությունների մեջ մենք չենք կարողացել համագործակցել: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ երեք տարի առաջ` լինելով «Հանրապետական» կուսակցության անդամ: Ոչ մի բան չի փոխվում իմ անձնական հայացքների մեջ: Այս ընթացքում որոշ մարդիկ ասում էին` Միքայելյան Սասունը դավաճանել է Սերժ Սարգսյանին: Հիմա ես առաջին անգամ հայտարարություն եմ անում. ես Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ իր աշխատասենյակում ասել եմ, եթե նման մարդկանց հետ գնաս ընտրությունների` ես չեմ գա քո հետ նախագահական ընտրություններին: Ավելին` եթե Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում երկրում ընդհանուր ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորած լիներ` ես գոռոզ տղա չեմ, ես ներողություն կխնդրեի իմ ընկերոջից: Բայց այն, ինչ ասում էի 3 տարի առաջ, այսօր կատարվեց: Հիմա մարդիկ թող մտածեն` ումից պետք է ներողություն խնդրեն: Ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ «Հանրապետական» կուսակցությունը:

– Կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը:

– Ինչի՞ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ: Կոնգրեսը կորոշի:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը:

– Եթե իմանամ երբ է առաջիկա խորհրդարանական ընտրությունները` կասեմ: Նկատի ունեմ արտահերթ և հերթական ընտրությունների հավանականությունը:

– Հերթականի դեպքում` 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը:

– Եթե պետք լինի Կոնգրեսին` կմասնակցեմ: Բայց մեծամասնական ընտրությամբ:

– Իսկ դիմելո՞ւ եք դատարան ձեր արդարացման համար:

– Ես արդար տղա եմ, աշխարհն էլ եթե շուռ գա: Ես դատարան չեմ դիմում, դատարա՞նը ինձ պետք է արդարացնի: Ես հոգով եմ ազատ և արդար:

– Քաղաքական գործընթացները հնարավոր է հանգեցնեն նրան, որ Ղարաբաղի ազատազրկված տարածքները հետ վերադարձվեն: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

– Ես կռվող տղա եմ և ոչ մի տարածք չունեմ վերադարձնելու` անկախ քաղաքական հայացքներից: Ես եղել եմ զինվոր, հետագայում նաև քաղաքական գործիչ, սակայն իմ քաղաքականության մեջ միշտ հոգի եմ դրել: Ես չեմ կարող ազատազրկված տարածքները հետ վերադարձնել: Չեմ էլ ժխտում, որ ընդհանուր ներքաղաքական վիճակում ամեն ինչ հնարավոր է:

– Իսկ եթե Կոնգրեսն էլ համաձայնի տարածքները վերադարձնելո՞ւն:

– Ես վերադարձնելու տարածք չունեմ: Ես զինվոր եմ: Ես տարածքներ եմ գրավել: Կներեք` չեմ գրավել, ազատագրել եմ:

– Այս երեք տարիների ընթացքում ի՞նչ եզրահանգումների եք եկել:

– Երեք տարվա ընթացքում ես միշտ միասնության կոչ եմ արել, որովհետև ճակատագրական պահերին, եթե ուսումնասիրում ենք պատմությունը, մենք միշտ չենք կարողացել համախմբվել, ինչպես ասացի` սկիզբը վերջի հետ կապել: Այսօրվա իմ հիմնական միտքը, գաղափարը, կյանքը, որ դրել եմ զոհասեղանին դեռ 88թ.-ից, նպատակը այն է, որ իրոք կարողանանք այս սկիզբը վերջ ի վերջո մի անգամ վերջին կապենք: Դրա համար ես սատանի հետ էլ կգնամ: Միայն թե իմ ազգի համար լավ լինի: Ես ցանկանում եմ նաև ողջունել այս պատերից հետ մնացած իմ ընկերներին: Այս տարիների ընթացքում սա էլ մի դպրոց էր, որ ես անցա: Այնտեղ շատ մարդիկ կան, շատ ճակատագրեր կան, որ խեղվում են: Հետևաբար` կդիմեի դատական մարմիններին, որ նրանց գործերը վերանայեն: Ոչ մի իշխանություն իրավունք չունի մարդկանց ճակատագրերի հետ խաղալ: Այնտեղ արդար մարդիկ են նստած: Կապ չունի, որ նրանք քաղաքական գործիչ չեն, կապ չունի: Երեք տարի նրանց հետ հաց ենք կտրել, շատ մարդիկ կան, որ անմեղ նստած են: Հերիք է, վերջ տվեք: Մեր նախանձը, որ մեզ ժանգի պես ներսից է ուտում պետք է կարողանանք հանել մեր ներսից:

– Ինչպե՞ս է ձեր առողջությունը:

– Իմ առողջությունը իմ ազգինն է: Երբ ազգը կանգնի` իմ առողջությունն էլ կկանգնի: Իմ սիրտը լեռներում է:

Հ.Գ. Սասուն Միքայելյանը երեկ ավելի ուշ այցելեց Սարյանի արձանի մոտ, իսկ այսօր պատրաստվում է վերադառնալ Հրազդան` հայրենի Վանատուր, որտեղ յուրաքանչյուր ընտանիք պատրաստ է մեկական անասուն մատաղ անել նրա վերադարձի համար: Իսկ դպրոցականները Հրազդանի մուտքի մոտից մինչև Վանատուր ծաղիկներով են դիմավորելու նրան: Եվ այդ ամենը զուգորդվելու է տոնական միջոցառումներով` երգ ու պարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում