Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Հայաստանի ազատությունը

Հայաստանի մայիսյան հաղթանակների ամիսը այս տարի կարծես թե վերածվել էր պարտությունների, որ մենք կրեցինք «Եվրատեսիլ»-ում, շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում, պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Եվ հասարակության մոտ այն հեգնական մոտեցումն էր առաջացել, որ հաղթանակների ամիս մայիսը մեզ համար դառնում է պարտությունների ամիս:

Սակայն մայիսի վերջը, ինչպես ասում են, ամեն ինչ դրեց իր տեղը: Հայաստանի քաղբանտարկյալների ազատությունը վերադարձրեց մայիսին հաղթական ամսի կարգավիճակն ու ընկալումը: Ազատության մեջ են Սասունը, Նիկոլը, մյուս տղաները: Նրանք իրենց ընտանիքների հետ են, նրանք իրենց ընկերների հետ են, համախոհների, իրենց վստահող նվիրյալների հետ են: Բայց խոսքը միայն այն մասին չէ, որ դա հաղթանակ էր Հայ ազգային կոնգրեսի և նրա հազարավոր, տասնյակ և հարյուր հազարավոր համակիրների և համախոհների համար, որոնց տքնաջան, սկզբունքային, հետևողական պայքարի շնորհիվ հնարավոր եղավ Մարտի 1-ից երեք տարի անց ազատության մեջ տեսնել շարժման բոլոր նվիրյալներին:

Սա հաղթանակ էր նախևառաջ Հայաստանի համար, Հայաստանի ազատության գաղափարով վարակված ամեն մի քաղաքացու և ընդհանուր հասարակության համար: Եվ թող նույնիսկ տարօրինակ չթվա, սակայն սա նաև իշխանության հաղթանակն է, ինքն իր հանդեպ իշխանության հաղթանակը` թեկուզ փոքր, թեկուզ աննշան, թեկուզ ոչ շրջադարձային, բայց հաղթանակը: Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատության մեր բերկրանքին զուգահեռ, իշխանության մոտ էլ կարող է մի քիչ թեթևություն լինել, հոգու, խղճի թեթևություն, որովհետև մարդ արարածի համար, որի երակներով արյուն է հոսում, անկասկած չի կարող ծանր չլինել իր նմանին առանց մեղքի դատապարտելը:

Եվ այսօր բոլորիս խնդիրն է այս համընդհանուր հաղթանակը Հայաստանի ազատությանը տանող է՛լ ավելի մեծ հաղթանակի մի կարևոր անկյունաքար դարձնելը: Իսկ դրա համար դեռ շատ աշխատանք կա, և վաղվանից իսկ այդ հաղթանակը դառնում է արդեն ոչ թե միջոց, այլ գործիք, որով դեռ պետք է կերտվի ավելի մեծ, Ազատության տանող վերջնական հաղթանակը, երբ ազատ կլինի Հայաստանը, հետևաբար նաև ազատ կլինի Հայաստանում ապրող ամեն մի մարդ: Ընդ որում` դա կլինի իրական ազատությունը, որի արժեքը ոչ թե ներկան է, այլ ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում