Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ տարբերվում է մինչ այդ հնչած մյուս հայտարարություններից:
«Այս հայտարարության մեջ հստակ դիվանագիտական ձևակերպումներ են օգտագործվել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց քաղաքագետը և հավելեց, որ այս հայտարարությունը պարտավորեցնող բնույթ չի կրում:
Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Արևմուտքը պատրաստում է նրան, որ ստեղծված իրավիճակը դեռ այսպես է մնալու, և Ռուսաստանը, Ամերիկան ու Ֆրանսիան համատեղ ուժերով աշխատելու են պահպանել ստեղծված իրավիճակը և թուլացնել լարվածությունը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ հունիսին Կազանում կայանալիք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումից որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ, քանզի առկա իրավիճակը` ո՛չ քաղաքական առումով, ո՛չ շփման գծում, էականորեն չի փոխվել: