Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախօրեին, որևէ հստակ պատասխան չի կարողացել տալ լրագրողների այն հարցին, թե պատկերացնո՞ւմ են արդյոք, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը չի լինի իշխանության մեջ: Արմեն Աշոտյանն անկասկած միակ ՀՀԿ-ականը չէ, որ չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին: Այդ հարցին հստակ պատասխան չի տալիս նույնիսկ այն միակ ՀՀԿ-ականը, որը գուցե գիտե այդ հարցի պատասխանը՝ Սերժ Սարգսյանը:

Ի վերջո Սերժ Սարգսյանն այդ պատասխանից բացի նաև գիտե, և ամենից առաջ գիտե, որ Հայաստանի իշխանությունն այն սուբյեկտը կամ օբյեկտը չէ, որի առաջ հնարավոր է և անվտանգ է բացել որևէ վճռորոշ հարցի պատասխան: Այդ պատասխանն անմիջապես կդառնա Սերժ Սարգսյանի հակառակորդների սեփականությունը, թեև, դեռ պատասխանի կարիք ունի նաև հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը Հայաստանի իշանության մեջ ունի զինակիցներ կամ թիմակիցներ: Ֆորմալ առումով նա ունի իհարկե կուսակիցների մի հսկա բանակ, սակայն դե ֆակտո կամ իրական քաղաքականության ռեժիմում Սարգսյանը եղել է մենակ, բայց ոչ թե այն պատճառով, որ նրան մենակ են թողել, այլ այն պատճառով, որ մենակ մնալ է ցանկացել հենց նա: Իսկ պատճառը ըստ էության այն է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձել է զերծ մնալ որևէ մարտավորությունից և պատրաստ լինել հանուն իշխանության զոհաբերել ցանկացած ֆիգուր:

Մեծ հաշվով նաև հենց այս տրամաբանությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն առ այսօր չի փորձում բացահայտել իր ծրագրերը 2018-ի հետ կապված, պահելով և նույնիսկ առավել խճճելով ինտրիգը: Բանն այն է, որ որևէ մասով և առավել ևս ամբողջական որևէ սցենարի, սցենարային որևէ տարբերակի, որևէ Ա կա Բ կամ նույնիսկ Գ-Դ պլանի բացահայտում դառնալու է տվյալ սուբյեկտի պաշտպանիչ զրահ: Եթե իշխանության քաղաքական արեալում Սարգսյանը որևէ մեկի համար բացահայտեց իր որևէ պլան՝ թեկուզ փոքր մասով, նա կզրկվի այդ մեկին զոհաբերելու ազատությունից:

Իսկ Սարգսյանը փորձում է մինչև վերջ պահել ցանկացած պահի, ըստ անհրաժեշտության, խաղատախտակի ցանկացած ֆիգուր զոհաբերելու հնարավորությունը: Հենց այդ՝ ցանկացածին զոհաբերելու բացարձակ հնարավորության վրա է նա կարողացել խիստ աննպաստ և գրեթե անհաղթահարելի թվացող մարտահրավերների պարագայում պահել իշխանությունը, այն էլ պրակտիկորեն բացարձակ իշխանությունը:

Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից չի հեռանա մեկ օր իսկ շուտ, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնից հեռանալուց մեկ օր առաջ որևէ մեկին չի ասելու, թե ինչ է անելու հաջորդ քայլով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում