Հենց նոր Արթիկ ՔԿ հիմնարկից 31 այլ բանտարկյալների հետ միասին ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով դատապարտյալ, քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
ՀԱԿ տասնյակ անդամներ և Նիկոլի մերձավորներ այս պահին գտնվում են Արթիկ ՔԿ հիմնարկության մերձակայքում։ Նրանք եկել են ողջունելու իրենց ընկերոջը։