Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բաքվում Նազարբաևից ակնկալում են աջակցություն արցախյան հակամարտության հարցում. Նեզավիսիմայա գազետա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Բաքվում: Բանակցություններում քննարկվելու են երկկողմանի համագործակցության մի շարք հարցեր: Փորձագետները նաև չեն բացառում, որ Ադրբեջանի իշխանությունները Ղազախստանից, որը ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ է, ակնկալում են աջակցություն Արցախի հակամարտության հարցում՝ գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

Թերթը գրում է, որ Նազարբաևի այցը պետք է կայանար դեռևս անցած տարվա աշնանը: Սակայն պաշտոնական տվյալներով՝ այցը հետաձգվել էր Ղազախստանի նախագահի առողջական խնդիրների պատճառով: Փորձագետներն ասում են, որ Բաքու այցի համար խոչընդոտ է հանդիսացել Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների առջնորդների հանդիպումը, որն անցկացվել է այդ օրերին. Ղազախստանը նպատակահարմար չի գտել մասնակցել այդ հանդիպմանը:

Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սատպաևը «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել է, որ Ղազախստանին բազմիցս մեղադրել են Ադրբեջանի նկատմամբ չափից դուրս համակրանքի համար՝ ի վնաս Հայաստանի շահերի: Բայց Բաքվի համար կարևոր է Աստանայի կողմից բարոյական աջակցությունը արցախյան հակամարտության հարցում՝ առավել ևս հաշվի առնելով Ղազախստանի կարգավիճակը՝ որպես ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամի:

«Կասկածում եմ, որ Ղազախստանը ուղիղ կմիջամտի արցախյան հակամարտությանը՝ ուղիղ օգնություն տրամադրելու միջոցով: Եթե Բաքվին անգամ ինչ-որ օգնություն ցուցաբերվի, ապա միայն հումանիտար բնույթի: Բայց հարկավո՞ր է դա այժմ Ադրբեջանին: Միակ բանը, ինչ Բաքուն կցանկանար Աստանայից, բարոյական աջակցությունն է, ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության ներսում: Ղազախստանին բազմիցս մեղադրել են այն բանի համար, որ նա ավելի շատ է համագործակցում Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ չէ, քան այդ կառույցների որոշ պետությունների հետ: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Ղրղըզստանի մասին է: Ավելին, որոշ փորձագետներ կոչ են արել Ղազախստանը և Բելառուսը հեռացնել ՀԱՊԿ-ից միայն այն պատճառով, որ նրանք ակնհայտորեն համակրում են Ադրբեջանին»,- ասել է Սատպաևը:

Այդ պատճառով փորձագետը կարծում է, որ Նազարբաևը ճկունություն և զգուշություն կցուցաբերի մի կողմից՝ Ադրբեջանին դիտարկելով որպես ռազմավարական գործընկեր, մյուս կողմից չի անցնի որոշակի սահմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում