Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ինչո՞ւ է «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը հայտնվել քրեական գործում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Դատարանում հրապարակվել են գործի նյութերը, որոնց մեջ է նաև Պողոսյանի՝ «Առաջին լրատվական»-ին տված «Վաշխառուները քաղաքացիներին դրդում են ինքնասպանության» վերտառությամբ հարցազրույցը:

Սա մի շարք հարցեր է առաջացնում, գուցե նաև տալիս է որոշ հարցերի պատասխաններ:  Ի՞նչ կապ ունի «Վելես» ՀԿ-ի նախագահի հարցազրույցը իր դեմ հարուցված քրեական գործի հետ: Նախ համառոտ ներկայացնենք, թե ինչ է ասել Մարինա Պողոսյանը վերոնշյալ հարցազրույցում: Առաջին իսկ նախադասությունում նա մեղադրում է իրավապահ համակարգին կոռուպցիայի մեջ, պաշտոնյաներին՝ անտարբերության, ամենաթողության և անգրագիտության մեջ: Պողոսյանը նշում է, որ իրավապահները խաղում են մարդկանց ճակատագրերի հետ՝ տարատեսակ պատվերների շրջանակներում: «Իմ բոլոր ասածները կարող եմ հատ-հատ ապացուցել փաստաթղթերով, միայն թե մեր ոստիկանությունը, դատախազությունն ու դատական համակարգը անտեսում են այդ փաստերը»,- ասել էր իրավապաշտպանը:

Այժմ փորձենք հասկանալ, թե նախաքննական մարմինը ինչու էր այս հարցազրույցը կցել քրեական գործի նյութերին՝ այն դեպքում, որ Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ անշարժ գույքի հափշտակության մեղադրանքով: 2014 թվականին տված հարցազրույցում Պողոսյանը հանդես է գալիս որպես իրավապաշտպան, ով պայքարում է կոռուպցիայի և ապօրինությունների դեմ: Իսկ 2015 թվականին նրա դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է կանադահայ Արփի Մերասի բնակարանի շուրջ ծագած վեճին: Այսինքն՝ նրա տված հարցազրույցը չէր կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ այդ քրեական գործի համար:

Դատարանում մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը չբացատրեց, թե հարցազրույցն ինչպես է հայտնվել քրեական գործի նյութերում: Նրա փոխարեն Արփի Մերասի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը փորձեց պարզաբանել՝ ասելով, որ իր կարծիքով՝ անձի նույնականացման համար է հարցազրույցը կցվել գործին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ անձի նույնականացման համար գոյություն ունեն անձնագիր և այլ փաստաթղթեր:

Եվ իրականում հայաստանյան պրակտիկայում դժվար է գտնել որևէ քրեական գործ, որի շրջանակներում անձի նույնականացման նպատակով օգտագործվեն մամուլում տված նրա հարցազրույցները: Մարինա Պողոսյանն այսպես է մեկնաբանում կատարվածը. «Այդ հարցազրույցում ես մեղադրում եմ բոլորին՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ: Մենք նաև բազմաթիվ բաց նամակներ ենք հղել՝ հայտարարելով, որ դատախազությունը հովանավորում է վաշխառուներին: Հասկանալի է, որ նման հանրային մեղադրանքներից հետո ես բազմաթիվ թշնամիներ եմ վաստակել այդ ոլորտում, և այս քրեական գործը լավ առիթ է եղել նրանց համար ինձ հետ հաշվեհարդար տեսնելու: Եթե Արփի Մերասը իսկապես ինձ հետ գույքային վեճ ունենար, ապա այն կարող էր լուծել քաղաքացիական դատարանում, ինչպես օրենքն է պահանջում, սակայն ես գնալով համոզվում եմ, որ տարեց կնոջն օգտագործում են իմ դեմ քրեական հետապնդումներ իրականացնելու նպատակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ինչ վերաբերում է հարցազրույցի միջոցով անձի նույնականացմանը, ապա Պողոսյանը կատակելով նշեց. «Եթե անձանց «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցով են նույնականացնում, ապա այս ընտրություններին կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր մինչև ապրիլի 2-ը հասցրել են հարցազրույց տալ ձեզ»:

Նշենք, որ մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը և գործով տուժող Արփի Մերասը նախորդ նիստերի ժամանակ չեն պատասխանել լրագրողների հարցերին: Դատախազը պատճառաբանել էր, թե չի ցանկանում նախաքննական գաղտնիք հրապարակել, իսկ Արփի Մերասին փաստաբան Անանյանն էր խորհուրդ տվել լռել:

Մարինա Պողոսյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 28-ին, ժամը 10:00-ին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում