Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը գիտակցաբար դուելի գնաց. ինչպես նվաճվեց հաղթանակը

«Ես փորձում եմ անել հնարավորը հավաքականին օգնելու համար: Շատ դեպքերում ստացվում է, լինում են դեպքեր՝ չի ստացվում: Ամեն դեպքում չեմ կարող ինքս միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ»,- աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ հանդիպումից հետո ասաց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Կարևորագույն խաղում հաղթեցինք: Հաղթեցինք Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում Ղազախստանի հավաքականին հաջողվել էր հավասարեցնել խաղը: Հանդիպման 64-րդ րոպեին Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը ըստ էության վճռեց հանդիպման ելքը: Հայաստանի հավաքականի ավագը զարգացնելով բարձր արագություն՝ գիտակցաբար գնաց խաղային դուելի ընդդեմ մրցակցի պաշտպան Մալիի:

Շատ ֆուտբոլիստներ այդ դրվագում կխուսափեին բախումից, քանզի մեծ էր վնասվածք ստանալու վտանգը: Առաջ անցնելով պաշտպանից՝ Մխիթարյանն ուժեղ հարված ստացավ, ինչի արդյունքում մրցավարը, երկրորդ դեղին քարտը ցույց տալով Մալիին, Ղազախստանի հավաքականին թողեց 10 ֆուտբոլիստներով: Ստեղծված իրավիճակում մրցակցին ոչինչ չէր մնում անել, քան փորձել պահպանել 0:0 հաշիվը:

Նշենք, որ խիտ պաշտպանության ժամանակ բավական դժվար է կոմբինացիոն գործողություններով արդյունքի հասնել: Հայաստանի հավաքականը մեծացրեց ճնշումը, սակայն խփված գոլը կրկին Մխիթարյանի անհատական գործողության արդյունք էր: Նրա բիլիարդային հարվածը վերջնականապես կոտրեց ղազախական դիմադրությունը: Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը ցույց տվեց ակտիվ՝ հարձակողական ֆուտբոլ:

Հանդիպման հենց սկզբում առանցքային խաղացող՝ ձախ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ծանր վնասվածքը թե՛ տակտիկական և թե՛ հոգեբանական առումով դժվարացրեց խաղը: Նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը սովորաբար գործում է կիսապաշտպանության կենտրոնում: Հայտնվելով ձախ եզրում՝ Բարսեղյանն ակտիվ էր, սակայն զգացվում էր տվյալ դիրքում խաղալու փորձի պակասը: Որոշակի լարվածություն էր նկատվում մեր պաշտպանների գործողություններում, մասնավորապես՝ արագ գրոհներ ձեռնարկելու ժամանակ:

Կարծում ենք՝ եթե Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ մերոնք ընկերական հանդիպում անցկացրած լինեին, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ: Նկատենք, որ այս մրցավեճում հատկապես կիսապաշտպանությունում բացակայում էր այն ֆուտբոլիստը, ով ակտիվ կերպով կհամագործակցեր Մխիթարյանի հետ: Վերջինը ազգային թիմում հատկապես հաջող էր խաղում Ղազարյանի հետ: Մխիթարյան-Ղազարյան խաղային դուետը բազմաթիվ անգամ գոլեր է պարգևել Հայաստանին: Ղազարյանի բացակայության դեպքում Մխիթարյանը փորձում էր խաղալ Մարկոսի հետ: Վերջինը, սակայն, պրակտիկայի պակաս ուներ: Արաս Օզբիլիսի խաղադաշտ դուրս գալուց հետո առկա խնդիրը որոշակիորեն լուծվեց:

Նկատենք նաև, որ կենտրոնական հատվածում հաջող էր գործում Գոռ Մալաքյանը: Վերջինս տեխնիկապես լավ է պատրաստված, և առաջիկայում կարելի է Մալաքյանի միջոցով կիսապաշտպանության գործողություններն էլ ավելի արդյունավետ դարձնել:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը երկրորդն էր Արթուր Պետրոսյանի համար: Կարևորագույն այն գործոնը, որը տեսնում ենք մեր մարզչի մոտ, համարձակությունն է և խաղը կառուցելու, ինչպես նաև հարկ եղած դեպքում փոխելու ունակությունը: Թե՛ Մոնտենեգրոյի և թե՛ Ղազախստանի դեմ մրցավեճերում Պետրոսյանին հաջողվեց ճշգրիտ և արդյունավետ որոշումներ կայացնել հատկապես խաղի ընթացքում: Արթուր Պետրոսյանի շնորհիվ այսօր մեր հավաքականն իրական հնարավորություն ստացավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու:

Այս տուրում Լեհաստանի հավաքականը, մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով Մոնտենեգրոյին, 13 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Ռումինիա-Դանիա մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել: Այս պահին երկրորդ հորիզոնականում 7 միավորով շարունակում է մնալ Մոնտենեգրոն: Նույնքան միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող Դանիան: Ռումինիայի հավաքականը 6 միավորով 4-րդն է, իսկ Հայաստանը նույնքան միավորով՝ 5-րդը: Ղազախստանը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Մոնտենեգրոյին: Հաղթանակի դեպքում երկրորդ տեղի համար պայքարը մեզ համար էլ ավելի իրատեսական կդառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում