Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շանսերն առավել բարձր են, քան երբևէ։
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Դովիլում ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը.
«Եթե համեմատենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մեծ ութնյակի ընդունած բոլոր վերջին գագաթնաժողովների բանաձևերը, ապա կարելի է միանշանակ ասել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունն առավել բարձր է, քան երբևէ։
Մենք արդեն ոչ թե նոր հակամարտության շեմին ենք, այլ զգալիորեն մոտեցել ենք խնդրի կարգավորմանը։ Կատարվել է մեծ կոորդինացված աշխատանք և այժմ փոխզիջումների գնալու ու առաջընթաց գրանցելու շանսեր կան»։