Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյան. «Եթե մեզ պարտադրեն, մեր հարվածը կլինի կործանարար և վերջնական»

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին, որոնք մեկնարկել են նոյեմբերի 1-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 14-ը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Զորավարժություններն ընթացել են Աղդամի մոտակայքում: Այս տարվա զորավարժություններն առանձնանում են ներգրավված զորատեսակների որակով և քանակով:
Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ զորավարժությունները պատասխան են սահմանի մյուս կողմում հնչող սպառնալիքներին: «Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինի ուրիշների համար. եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ խնդիրը լուծելու ենք վերջնականապես, հարցը փակվելու է վերջնականապես», – հայտարարել է նա:
Սերժ Սարգսյանը նաև վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը` սահմանները անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքի անվտանգությունն ապահովելու համար. «Որովհետև շարունակվում են սադրանքները, որովհետև շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Աղդամի շրջանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ևս մեկ անգամ հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան: Ս.Սարգսյանն անդրադարձել է նաև այս հայտարարություններին` ասելով. «Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք լինի, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջնական»:
Հայաստանի և ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաները անցկացրել են պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաև Մարտակերտում մասնակցել են Պաշտպանության բանակի 36 սպաների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում