Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Արամ Հարությունյանը որոշել է սատարել ՕՐՕ-ին

«Ծառուկյան» դաշինքում չընդգրկվելուց հետո «Ազգային համաձայնություն» կուսակցությունը որոշում է կայացրել սատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: «Մենք նման որոշում ենք կայացրել, իսկ երեկվա դեպքերից՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո մեր որոշումն էլ ավելի է հիմնավորվել: Մենք պատրաստ ենք սատարել ՕՐՕ դաշինքին: Ամեն ինչ պետք է անել, որ այս իշխանությունները փոխվեն: Մենք պետք է իրավիճակ փոխենք, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հասցրել մեկուսացնել, կալանավորել Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին ու ազատամարտիկներին: Սամվել Բաբայանը միամիտ մարդ չէ, որ ցելոֆոնի մեջ փաթաթած հրթիռ բերեր Հայաստան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունը մեկ նպատակ ունի՝ խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը, որպեսզի մարդիկ չշեղվեն այլ ուղղությամբ: «Խնդիրը միայն Սամվել Բաբայանը չի: Գուցե առաջիկայում փորձ արվի նաև այլ մարդկանց ձերբակալել: Հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է, որ մարդիկ չշեղվեն, իսկ քաղաքական ուժերը տեղավորվեն Սերժ Սարգսյանի գծած սահմաններում: Բայց ես հավատացած եմ, որ մեր ժողովուրդը համարձակ, ըմբոստ ժողովուրդ է, և միայն ընտրությամբ հարց չի լուծվելու»,- հավելեց Հարությունյանը:

Մեր հարցին, թե իրենց աջակցությունը ՕՐՕ դաշինքին ի՞նչ ձևով է լինելու, Հարությունյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք իրենց հետ միասին մասնակցել քարոզարշավին, ելույթներ ունենալ, եթե մեզ տրվի այդպիսի հնարավորություն: Մենք այդ իմաստով խնդիր չենք տեսնում: Մենք համարում ենք, որ այսօր պետք է կանգնել այն ուժի կողքը, որը չի գնա կոմպրոմիսի իշխանությունների հետ մի քանի մանդատի համար: Ես համոզված եմ, որ ՕՐՕ-ն հենց այդ ուժն է»,- նշեց Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ինքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարդն է և առաջնորդվում է Հովիկ Աբրահամյանի թելադրանքով, Արամ Հարությունյանը արձագանքեց. «Դրանք լուրջ խոսակցություններ չեն: Հովիկ Աբրահամյանը ինքնամոռաց առվակ է, թե ինչ է՝ մեզ դա չի հուզում: Մենք նրա հետ կապ չունենք: Մենք մեր տեղում ենք, և մեր խնդիրն այլ է՝ հեռացնել այս սպառնալիք հանդիսացող իշխանություններին»:

 

Լուսանկարը՝ Photo Lure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում